Logo

«Մաքլարենի» հերթական դուբլը. Օսկար Պիաստրին` Իսպանիայի Գրան պրիի հաղթող

19:27 / 01.06.2025Ֆորմուլա 1
null

«Մաքլարենի» պիլոտ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրին։

Բարսելոնայում կայացած մրցմանը եզրագիծը երկրորդը հատել է Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը, առաջատար եռյակը եզրափակել է «Սկուդերիա Ֆերարիի» մրցարշավորդ Շառլ Լեկլերը։

Նախորդ չորս տարիների անփոփոխ չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») մրցումն ավարտել է 5-րդ տեղում, սակայն 10 վայրկյան տուգանք ստանալու պատճառով նահանջել է 10-րդ տեղ։

Ընթացիկ մրցաշրջանում «Մաքլարենն» արդեն երրորդ դուբլն է գրանցում։ Չինաստանի և Մայամիի Գրան պրիներում նույնպես բրիտանական թիմի ավտոարշավորդները զբաղեցրել էին առաջին երկու հորիզոնականները։

Հաղթանակից հետո Պիաստրին մեծացրել է առավելությունը հետապնդողների նկատմամբ և 186 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է։ Նորիսն ունի 176, իսկ Ֆերստապենը` 137 միավոր։

Կոնստրուկտորների գավաթում «Մաքլարենը» շարունակում է բացահայտ առաջատարը լինել և հավաքել է 362 միավոր։ 165 միավորով երկրորդ տեղ է բարձրացել «Ֆերարին»: Լավագույն եռյակը եզրափակող «Մերսեդեսն» ունի 159 միավոր։

Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան պրին կկայանա հունիսի 15-ին Կանադայում` Մոնրեալի Ժիլ Վիլնյովի անվան մրցուղում։

Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ