Logo

«Մաքլարենի» ղեկավարը ներողություն է խնդրել Նորիսից և Պիաստրիից

17:24 / 23.11.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Մաքլարենի» ղեկավար Անդրեա Ստելան ներողություն է խնդրել մրցարշավորդներ Լանդո Նորիսից և Օսկար Պիաստրիից, հաղորդում է Ֆորմուլա 1-ի մամուլի ծառայությունը:

«Մրցարշավի ժամանակ երկու մեքենաներն էլ անսպասելիորեն բարձր մակարդակի թրթռում են ունեցել, որը մենք չէինք նկատել մարզումներում, ինչը հանգեցրել է գետնին չափազանց շատ շփման։ Մենք հետաքննում ենք այս վարքագծի պատճառները, այդ թվում՝ երկու մեքենաների կրած վնասի հետևանքները։ Մենք դա հայտնաբերեցինք մրցարշավից հետո։

Ներողություն ենք խնդրում Լանդոյից և Օսկարից այսօրվա միավորները կորցնելու համար իրենց չեմպիոնական արշավի համար կարևոր ժամանակահատվածում և այս շաբաթավերջին լավ ելույթներից հետո։ Որպես թիմ՝ մենք ներողություն ենք խնդրում մեր գործընկերներից ու երկրպագուներից, որոնց աջակցությունը շատ կարևոր է»,- ասել է Ստելան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորիսի և Պիաստրիի` Ֆորմուլա 1-ի Լաս Վեգասի Գրան պրիում վաստակած բոլոր միավորները հանվել են: Պատճառն այն է, որ նրանց բոլիդների հատակի մաշվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը:

Այսպիսով՝ ընթացիկ մրցաշրջանի առաաջատար Նորիսը զրկվել է 18 միավորից, իսկ 2-րդ տեղում գտնվող Պիաստրին կորցրել է 12 միավոր: Նորիսը Լաս Վեգասի Գրան պրիում 2-րդն էր, Պիաստրին` 4-րդը:

Գործող չեմպիոն, Լաս Վեգասի Գրան պրիի հաղթող, «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն ընդհանուր հաշվարկում հավասարվել է Պիաստրիին, իսկ Նորիսից հետ է ընդամենը 24 միավորով: Մրցաշրջանի ավարտին մնացել է 2 Գրան պրի:

Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ