«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող, աշխարհի նախկին ռակետ Ջոն Մաքինրոյը կարծիք է հայտնել ժամանակակից թենիսի առաջատարներ Նովակ Ջոկովիչի, Յանիկ Սիների ու Կառլոս Ալկարասի մասին:
«Եթե ինձ ասեիք, որ Ջոկովիչը, Ֆեդերերը և Նադալը կհաղթեն յուրաքանչյուրը «Մեծ սաղավարտի» առնվազն 20 մրցաշար, ձեզ խելագար կանվանեի: Բայց նրանք ոչ միայն դա արեցին, այլ նաև թենիսը բացարձակապես նոր մակարդակի բարձրացրին:
Միգուցե, հիմա էլ միաժամանակ խաղում են մեծագույն 3 թենիսիստները: Ջոկովիչի մրցակիցների բախտը բերել է, որ Նովակը մինչև հիմա խաղում է: Նրա հետ մրցակցությունը Յանիկին ու Կառլոսին աշխարհի լավագույններից է դարձրել»,- ամերիկացու խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Հիշեցնենք, որ 2024-ին կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարերից երկուսը հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները, իսկ մյուս երկուսը՝ իսպանացի Կառլոս Ալկարասը: Սերբ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն է ու ռեկորդակիր է այդ ցուցանիշով։