UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է Հելոուինի տոնն անցկացրել իր երեխաների հետ:
Իռլանդացի մարտիկը զինվորական հանդերձանք է հագել և երեխաներին օգնել է կոնֆետներ պահանջել հարևաններից:
Հիշեցնենք, որ 36-ամյա Մաքգրեգորն ու նրա ընկերուհի Դի Դեվլին Մաքգրեգորը 4 երեխա ունեն՝ Քոնոր կրտսերը, Ռիանան, Մական և դուստր Կրոյան: