Logo

Մաքգրեգորը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

22:44 / 25.06.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող Քոնոր Մաքգրեգորը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:

«Շատ շնորհակալություն աջակցության և լավ խոսքերի համար: Դրանք կարևոր են ինձ համար: Իմ առաջիկա ծրագրերում մենամարտելն է: Սպասում եմ հաջորդ մենամարտիս»,- իռլանդացու խոսքը մեջբերում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ Մայամի Հիթ» - «Դենվեր Նագեթս» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ սերիայի չորրորդ խաղից հետո ոստիկանություն էր դիմել մի աղջիկ, որը մարտիկին մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ ու պատմել դեպքի մանրամասները:

Այդ նույն խաղի ընդմիջմանը Քոնոր Մաքգրեգորը նոկաուտի էր ենթարկել տանտերերի մասկոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ