UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կրկին վիրավորել է փրոմոուշենի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի մարտիկը խուսափել է հարկերից և թաքցրել է 306 միլիոն ռուբլու եկամուտը:
«Իսկական առնետի պահվածք: Բայց առնետները պետք է մաքրեն իրենց պարտքերը: Նա ընդամենը մի քանի գլխավոր մենամարտ է ունեցել UFC-ում, բայց հասցրել է պարտք մնալ ռուսական կառավարությանը: Չեմ բացառում, որ նա պարտքերը մարելու համար կվերադառնա, առնետի համար նախատեսված թակարդներն արդեն լարել եմ»,- սոցցանցերում գրել է 35-ամյա իռլանդացին:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը օկտագոն է վերադառնալու հունիսի 29-ին: Նա Լաս Վեգասում կայանալիք UFC 303 մրցաշարի գլխավոր քարտում մրցելու է Մայքլ Չենդլերի հետ:

-2.jpg)
