Logo

Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասին

12:57 / 28.03.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին:

«Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ»,- 36-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը:

Ավելի վաղ Մաքգրեգորը հայտարարել էր, որ մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:

Քոնորը վերջին մենամարտն անցկացրել է UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին: Այդ մենամարտում իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ