UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Իռլանդիայի նախագահ:
«Իռլանդիայի քաղաքացիներ, իրական փոփոխությունների ժամանակն է։
Որպես նախագահ՝ ես ոչ մի օրինագիծ չեմ ստորագրի, մինչև այն նախ և առաջ չներկայացվի ժողովրդին։
Եթե ցանկանում եք տեսնել իմ անունը նախագահական քվեաթերթիկում, կոչ եմ անում ձեզ այսօր կապ հաստատել ձեր տեղական պատգամավորների հետ և խնդրել նրանց առաջադրել ինձ։
Մեր պատգամավորները մեր համայնքների ողնաշարն են։ Նրանք ավելի եռանդուն են աշխատում և ավելին են անում ժողովրդի համար, քան այն պատգամավորները, որոնք անընդհատ ձախողել են այս երկիրը։
Եթե դուք պատգամավոր եք, որը զգում է՝ իր ձայնն անտեսվում է, ձեր ձեռքերը կապված են, և ձեր համայնքը անտեսվում է, ապա ես խնդրում եմ ձեզ աջակցել ինձ։ Առաջադրեք ինձ, և ես ձեզ կտամ հարթակ և ուժ՝ իսկապես լսելի լինելու համար։
Եթե ցանկանում եք քվեարկել Մաքգրեգորի օգտին, սկսեք հիմա։ Զանգահարեք ձեր տեղական պատգամավորին այսօր և պահանջեք փոփոխություններ»,- հայտարարել է Քոնորը:
Citizens of Ireland, the time for real change is now!
— Conor McGregor (@TheNotoriousMMA) September 4, 2025
As President, I will not sign any bill in law until it goes back to the people first!
If you want to see my name on the ballot for the Presidency, I urge you to contact your local county councillors today and ask them to… pic.twitter.com/LGDCSGN9vr
