Logo

Մաքգրեգորը հայտարարել է Իռլանդիայի նախագահ դառնալու մտադրության մասին

15:55 / 21.03.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:

«Հայրենակիցներ, դուք կարղ եք հեշտ և ճիշտ ընտրություն կատարել:

Միասին պահպանենք Իռլանդիան»,- սոցցանցերում գրել է 36-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել դեռևս 2023 թվականին:

Նա վերջին մենամարտն անցկացրել է UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով պարտվել էր թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին: Այդ մենամարտում իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ