UFC-ի թեթև և կիսաթեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը (22-6) ցանկություն է հայտնել բռնցքամարտի կանոններով մենամարտել բրազիլացի մարտիկ Ժոզե Ալդոյի հետ (31-8):
«Ես և Ալդոն պետք է բռնցքամարտի կանոններով մենամարտենք», - գրել է իռլանդացին Twitter-ում, ինչին արձագանքել է Gamebred Boxing-ի սեփականատեր, ամերիկացի մարտիկ Խորխե Մասվիդալը՝ «Ուրեմն եկեք դա կազմակերպենք»:
Հիշեցնենք, որ Ժոզե Ալդոն UFC-ի չեմպիոն է եղել կիսաթեթև քաշային կարգում։