Logo

Մաքգրեգորն առաջին սպարինգն է անցկացրել վնասվածքից հետո

13:45 / 12.09.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը մոտ է օկտագոն վերադառնալուն:

Իռլանդացի 35-ամյա մարտիկը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ առաջին սպարինգ մենամարտն է անցկացնում վնասվածքից հետո:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Մաքգրեգորը UFC 303-ում պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող մենամարտել:

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել էր, որ աստղային իռլանդացին օկտագոն կվերադառնա հաջորդ տարվա սկզբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ