Logo

Մաքգրեգորն աջակցել է Ֆյուրիին

19:29 / 21.12.2024Բռնցքամարտ
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորն արձագանքել է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի` ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ տիտղոսային մենամարտից առաջ արած հայտարարությանը: Ֆյուրին խոստացել է «մեծ ցավ» պատճառել անպարտելի մրցակցին:

«Հրաշալի»,- գրել է Մաքգրեգորը սոցցանցերում` արձագանքելով Ֆյուրիի հայտարարությանը:

Ֆյուրին և Ուսիկը դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կպայքարեն սուպեր ծանր քաշային կարգում WBA, WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

Հիշեցնենք, որ այս և IBO վարկածով չեմպիոնական գոտիները պատկանում են 37-ամյա Ուսիկին:

Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով հաղթել էր 36-ամյա Ֆյուրիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ