Logo

Մաքգրեգոր. «UFC-ն չի ուզում, որ մենամարտեմ Չենդլերի հետ»

20:30 / 08.08.2023Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ UFC-ն չի ցանկանում կազմակերպել իր մենամարտն ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ:

«Եթե նրանց դա հետաքրքրում է, ես կմենամարտեմ: Ոչ մի խնդիր չկա: Բայց կարծում եմ, որ UFC-ն այլևս չի ուզում, որ ես մենամարտեմ Չենդլերի հետ: Կան բազմաթիվ այլ «հյութեղ» մենամարտեր:

Ինձ երբեք չի հետաքրքրել, թե ում հետ եմ կռվելու. ես կպայքարեմ ցանկացածի դեմ: Ես պատրաստ եմ կազմակերպել նույնիսկ նրա թռիչքն ինձ մոտ: Հարցրե՛ք Մալինյաջիին, որի տեղափոխությունը ես կազմակերպեցի, իսկ հետո ծեծեցի նրան»,- սոցիալական ցանցերում գրել է UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոնը:

Քոնոր Մաքգրեգորի նախորդ մենամարտը եղել է 2 տարի առաջ՝ 2021 թվականի ամռանը: Այդ ժամանակ իռլանդացին մրցել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դասթին Պորյեի հետ ու ստացել ոտքի կոտրվածք:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ