Logo

Մաքգրեգոր. «Չենդլերի հետ մենամարտից հրաժարվել եմ հանուն երկրպագուների»

16:54 / 26.06.2024Խառը մենամարտեր
null

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի դեմ մենամարտից հրաժարվելու իրական պատճառը:

«Ինչպես կարող էի արդարանալ երկրպագուների առջև: Չցանկացա նման վնասվածքով օկտագոն դուրս գալ, որ հետագայում ասեմ, որ արել եմ դա:

Ես հարգում եմ երկրպագուներին, նրանք բավականին մեծ գումար են վճարում, որպեսզի տեսնեն իմ լավագույն տարբերակը, իսկ նման քայլով ես կխաբեի նրանց»,- 35-ամյա իռլանդացի մարտիկի խոսքը մեջբերում է Severe MMA-ը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Մայքլ Չենդլերի մենամարտը նախատեսված էր հունիսի 29-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 303 մրցաշարի գլխավոր քարտում:

Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։ Իռլանդացին օկտագոնում անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել 6 դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա