UFC-ի ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի և փրոմոուշենի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի միջև մենամարտը հետաձգվել է, հայտարարել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթը:
Ավելի վաղ UFC-ի ղեկավարությունը չեղարկել էր նաև մարտիկների մամուլի ասուլիսը, որը պետք է կայանար Դուբլինում:
Առայժմ հստակ ժամկետներ չկան, բայց կազմակերպիչները ծրագրում են մենամարտն անցկացնել օգոստոսին կամ սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Մայքլ Չենդլերի մենամարտը նախատեսված էր հունիսի 29-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 303 մրցաշարի գլխավոր քարտում:
35-ամյա իռլանդացի մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։ Մաքգրեգորն MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։


