Logo

Մաքգին. «ՊՍԺ-ն ամենաուժեղ թիմն է, որի դեմ խաղացել եմ»

11:07 / 16.04.2025Ֆուտբոլ
null

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին՝ ընդգծելով փարիզյան թիմի ներուժը, հաղորդում է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը:

«Հիասթափված ենք, բայց նաև՝ հպարտ մեր թիմով ու երկրպագուներով: Երկար ճանապարհ անցանք ու մոտ էինք ավելի հեռուն գնալուն: Պետք է հպարտ լինենք, որ կարողացանք շրջել իրավիճակն աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում ու մինչև վերջ պայքարեցինք:

Ես երբեք չեմ խաղացել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ, ուստի ՊՍԺ-ն ամենաուժեղ թիմն է, որի դեմ երբևէ խաղացել եմ: Ես ծերանում եմ ու չէի ցանկանա ամեն շաբաթ նրանց հանդիպել»,- ասել է շոտլանդացին:

Առաջին խաղում հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվելուց հետո «Ասթոն Վիլան» Բիրմինգհեմում ՊՍԺ-ին հաղթել էր 3-2 հաշվով, բայց դուրս մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ