Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է շախմատի Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակիչում Պետրոսյանը 1.5-0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային:
Եզրափակիչի ճանապարհին հայ գրոսմայստերը հաղթել է նաև Ղազախստանի ներկայացուցիչներ Անսատ Ալդիյարին ու Դենիս Մախնևին և ռուս Ալեքսեյ Գոգանովին։