Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է թիմակից Մարկ-Անդրե տեր Շտեգենին քննադատելու և նրա հետ ունեցած մրցակցության մասին:
«Ես նման բան չեմ կարդացել: Միշտ մարզչական շտաբի հետ քննարկում ու վերլուծում եմ հանդիպումները: Գնահատում ենք ամեն ինչ, այնպես որ, մեծ նշանակություն չեմ տալիս նման բանավեճերին: Ինձ համար ավելի կարևոր է վայելել մարզիչների և թիմակիցների վստահությունը: Անկախ ամեն ինչից, մենք պետք է միասնական լինենք: Գերմանիայի հավաքականը մեծ կազմ ունի, որտեղ փայլուն ֆուտբոլիստներ են ընդգրկված, իսկ վեճերը չեն օգնի»,- Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bayern& Germany-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նոյերը մարզումների ժամանակ քննադատել է Տեր Շտեգենին, ինչից հետո դարպասապահների միջև վիճաբանություն է սկսվել: