«Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել երկար ժամանակով, հաղորդում է մյունխենյան ակումբի կայքը:
38-ամյա դարպասապահն աջ սրունքի մկանային մանրաթելի պատռվածք է ստացել Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը (3-0): Նոյերը մկանային վնասվածքը ստացել է իր թիմի գոլը տոնելու ժամանակ, իսկ հետո փոխարինվել է: Ախտորոշումը հաստատել է «Բավարիայի» բժշկական բաժանմունքը:
Գերմանացի դարպասապահի ապաքինման ժամկետը հստակ չէ, բայց մյունխենյան ակումբը հաղորդագրության մեջ նշել է, որ նա «տեսանելի ապագայում» խաղադաշտ դուրս չի գա:


