Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը թիմակիցներից ներողություն է խնդրել Լևերկուզենի «Բայերի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում խաղադաշտից հեռացվելու համար։ 38-ամյա դարպասապահը ստացել էր կարիերայի առաջին կարմիր քարտը։
«Իհարկե, դա մեծ հիասթափություն էր։ Կարմիր քարտից հետո բարդ էր։ Տղաները արեցին հնարավոր ամեն բան, նրանց չի կարելի մեղադրել։ Ես ներողություն եմ խնդրել թիմից։
Չէի ցանկանում ցավ պատճառել Ֆրիմպոնգին, փորձում էի հասնել գնդակին, բայց չստացվեց։ Դա սխալ էր, և ես պետք է ընդունեմ այն»,- Նոյերի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը կարմիր քարտ էր ստացել խաղի 17-րդ րոպեին, «Բավարիան» տնային պարտություն էր կրել նվազագույն հաշվով ու ավարտել պայքարը։