Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը 20-րդ խաղն է անցկացնում Եվրոպայի առաջնություններում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա դարպասապահը Եվրոներում 20 հանդիպման նշագծին հասած երրորդ խաղացողն է: Անցկացրած խաղերով Նոյերին գերազանցում են միայն պորտուգալացիներ Կրիշտիանու Ռոնալդուն (29) և Պեպեն (22):
Գերմանիայի հավաքականի պատմության մեջ Եվրոներում անցկացրած խաղերով Նոյերին հաջորդում է կիսապաշտպան Տոնի Կրոսը, որի համար իսպանացիների դեմ մրցավեճը 19-րդն է: Նա այս ցուցանիշով շրջանցեց Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որը 18 հանդիպում է անցկացրել Եվրոպայի առաջնություններում:
Իսպանիա - Գերմանիա Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի առաջին դիմակայությունում դեռևս հաշիվը չի բացվել, ընթանում է առաջին խաղակեսը: