Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարիերայի առաջին կարմիր քարտն է ստացել։
38-ամյա դարպասապահը դաշտից հեռացվել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում` մրցակցի նիդերլանդցի եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի նկատմամբ սեփական տուգանային հրապարակի սահմաններից դուրս թույլ տված կոպիտ խախտման պատճառով։
Լեգենդար դարպասապահն ակումբային մակարդակում անցկացնում էր 742-րդ հանդիպումը, 124 անգամ էլ հանդես է եկել Գերմանիայի ազգային հավաքականում։