Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ իր թիմն արժանի չէր Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի լավագույն 8-յակում հայտնվելուն:
«Մենք արժանի չէինք թոփ-8 թիմերի շարքում տեղ ունենալուն, այդ պատճառով էլ կխաղանք անցումային փլեյ-օֆֆում»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին էլ նշել է, որ 5 խաղ հաղթելը բավական չէ, և նոր ձևաչափը նման իրավիճակները ճիշտ գնահատելու համար է ստեղծված:
«Բավարիան» 8 տուրից հետո վաստակել է 15 միավոր և Լիգայի փուլն ավարտել է 12-րդ տեղում: