«Սալերնիտանան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Ազատ գործակալի կարգավիճակում իտալական ակումբին է միացել Կոնստանտինոս Մանոլասը: Հույն կենտրոնական պաշտպանը ստորագրել է կես տարվա պայմանագիր: 32-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 44 համարի խաղաշապիկը:
Ա Սերիայում Մանոլասը խաղացել է «Ռոմայում» և «Նապոլիում», որտեղից հեռացել է 2022 թվականի հունվարին:
Ավելի վաղ «Սալերնտինան» պայմանագիր էր կնքել այլ մեկ անվանի կենտրոնական պաշտպանի՝ գերմանացի Ժերոմ Բոատենգի հետ:
Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմը եզրափակում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև ամենաշատ գոլ բաց թողած (44) թիմն է:


