Երևանի «Սպորտի կառավարման կենտրոնում» ավարտվել է բռնցքամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ) հաղթեցին Ռուսաստանի ներկայացուցիչների և դարձան մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոններ:
Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ) Մ23 ԵԱ-ի եզրափակիչներում պարտվեցին ռուս բռնցքամարտիկների և բավարարվեցին արծաթե մեդալով:
Մինչև 23 տարեկանների պայքարում ավելի վաղ Էլիդա Քոչարյանը (60 կգ) դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ):
Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային ԵԱ-ում նվաճել էր 4 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։


