«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան առաջինն է, ինչպես տեղեկանում են մրցույթի պաշտոնական կայքից: Ի դեպ, հենց այդտեղ էլ կարող եք քվեարկել:
Այս պահի դրությամբ Մալենան ունի 3, 368 միավոր՝ ձայների 13%-ը: Երկրորդ հորիզոնականում 2, 833 միավորով Վրաստանի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում՝ Ֆրանսիայի պատվիրակը, որն ունի 2, 365 միավոր:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: