Logo

Մանեն հույս ունի մասնակցել աշխարհի առաջնությանը

12:30 / 09.11.2022ԱԱԱ
Սադիո Մանե-ԱԱ-2022

Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն վնասվածք ստանալուց հետո հույս ունի, որ կկարողանա մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Նախնական տվյալներով, Սենեգալի հավաքականի առաջատարը խուսափել է լուրջ վնասվածքից, հաղորդում է Bayern&Germany-ն։

30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի Բունդելիգայի 14-րդ տուրի խաղում (6-1), որտեղ փոխարինվել էր 20-րդ րոպեին։ 

Այս մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում մասնակցել է  23 հանդիպման, դարձել 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Աշխարհի առաջնությունում Սենեգալի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին։ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Սադիո Մանեն մասնակցել է 7 խաղի ու խփել 3 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ