Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները մասնակցել են Oktoberfest գարեջրի փառատոնին նվիրված ավանդական ֆոտոսեսիային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանական ակումբի նորեկներից Սադիո Մանեն և Նուսայիր Մազրաուին, կրոնական ավանդույթներին հետևելով, հրաժարվել են գարեջրի գավաթները ձեռքներին լուսանկարվել, ինչին ընդառաջ է գնացել ակումբը:
Բացի աֆրիկացի երկու ֆուտբոլիստներից, թիմի մյուս խաղացողները լուսանկարվել են գարեջրի գավաթներով:

Հիշեցնենք, որ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն («Լիվերպուլից») և մարոկկացի եզրային պաշտպան Նուսայիր Մազրաուին (ազատ գործակալ) այս ամռանն են տեղափոխվել «Բավարիա»:


