Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերին վիրահատվել էր և բաց թողել երեք ամիս: Այսպիսով՝ Մանեն կարող է մասնակցել փետրվարի 26-ին Բեռլինի «Ունիոնի» դեմ կայանալիք խաղին:
Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 խաղի, խփել 11 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: