Մյունխենի «Բավարիայի» նորեկ, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն խոսել է իր նախկին ակումբ անգլիական «Լիվերպուլի» հետ հնարավոր հանդիպման մասին:
«Ես ունեմ սիրելի գոլ, որը խփել էի «Բավարիայի» դեմ խաղում: Սակայն դա արդեն անցյալում է։ Այժմ ես այն երկրորդ տեղում եմ դնում իմ սիրելի գոլերի ցանկում։ Եթե խաղանք «Լիվերպուլի» հետ, ապա անկասկած կհաղթենք»,- Մանեի խոսքը մեջբերում է The Mirror-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Սադիո Մանեն 2016-2022 թվականներին պաշտպանել էր «Լիվերպուլի» գույները: Սենեգալցին «Բավարիա» էր տեղափոխվել հուլիսի 1-ին, իսկ նորամուտի խաղում դարձել էր գոլի հեղինակ:


