«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցն է։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 2-1 հաշվով հաղթել է երկրի չեմպիոն «Ալ Իթիհադին»։
«Ալ Նասրից» գոլով աչքի են ընկել Սադիո Մանեն ու թիմի նորեկ Ժոաու Ֆելիքսը։ Պորտուգալացի վինգերը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել նոր ակումբում` եզրափակելով Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումը։
Մանեն նաև կարմիր քարտ է ստացել` 25-րդ րոպեին հեռացվելով դաշտից։
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում կմրցեն «Ալ Ահլին» ու «Ալ Քադիսիան»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին, մեկնարկը` ժամը 16:00-ին։
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Ալ Նասր» - «Ալ Իթիհադ»` 2-1
Սադիո Մանե, 10, Ժոաու Ֆելիքս, 61 - Սթիվեն Բերգվեյն, 16
Հեռացում` Սադիո Մանե, 25 («Ալ Նասր»)


