Logo

Մանեի հեթ-տրիկը, Սենեգալը հաղթել է 8 գոլի առավելությամբ

21:55 / 18.11.2025Ֆուտբոլ
null

Սենեգալի ազգային հավաքականն ընկերական խաղում 8-0 հաշվով ջախջախել է Քենիային։

Պապե Թիավի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել անվանի վինգեր Սադիո Մանեն, իսկ «Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնն աչքի է ընկել դուբլով։

Սենեգալը պատրաստվում է դեկտեմբերի 21-ին Մարոկկոյում մեկնարկող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։

Ընկերական հանդիպում

Սենեգալ - Քենիա` 8-0 (տեսանյութ)

Նիկոլաս Ջեքսոն, 9, 15, Էլ Հաջի Մալիկ Դիուֆ, 12, Սադիո Մանե, 17, 31, 35, Իբրահիմա Մբայե, 47, Շերիֆ Նդիայե, 80 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ