Logo

Մանեն՝ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին. «Մեր թիմի խաղը ֆանտաստիկ էր»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:01 / 14.09.2022Ֆուտբոլ
Սադիո Մանե-Բարսելոնա

Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ֆանտաստիկ է անվանել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը։

Գերմանական ակումբը 2-0 հաշվով առավելության էր հասել կատալոնական ակումբի նկատմամբ։ Աչքի էին ընկել ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը և գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն։

«Մեր թիմի խաղը ֆանտաստիկ էր։ Լավ արձագանքեցինք մարտահրավերին և արդեն կպատրաստվենք հաջորդ խաղին։ Ես գրեթե ամբողջ կյանքս խաղացել եմ ձախից, այդ պատճառով էլ դիրքի փոփոխությունը ինձ համար խնդիր չէր։ Իհարկե գիտեմ, որ կարող էի ավելի լավ խաղալ»,- Մանեի խոսքը մեջբերում է Kicker-ը։

2022/23 մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում մասնակցել է 10 խաղի, խփել 5 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա