Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորած իտալացի Ռոբերտո Մանչինին դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը, հաղորդում է L'Équipe-ը։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Մանչինին արաբական երկրում կստանա տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ։ Նա շրջանցել է Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային և զիջում է միայն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին 2018 թվականից էր գլխավորում Իտալիայի հավաքականը, որտեղ ստանում էր տարեկան երկու միլիոն եվրո աշխատավարձ։
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչները
1․ Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո») – տարեկան 34 միլիոն եվրո աշխատավարձ
2․ Ռոբերտո Մանչինի (Սաուդյան Արաբիայի հավաքական) – 25 միլիոն
3․ Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») – 22,5 միլիոն
4․ Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») – 17,8 միլիոն
5․ Սթիվեն Ջերարդ («Ալ Իթիֆակ») – 17,6 միլիոն
6․ Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս») – 12,8 միլիոն
7․ Թոմաս Տուխել («Բավարիա») – 12 միլիոն
8․ Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ») – 12 միլիոն
9․ Կառլո Անչելոտի («Ռեալ») – 11 միլիոն
10․Սիմոնե Ինձագի («Ինտեր») – 10 միլիոն
11․ Ժոզե Մոուրինյո («Ռոմա») – 9,2 միլիոն