Logo

Մանչինին մեկնաբանել է իր նշանակումը Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին

15:02 / 28.08.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Ռոբերտո Մանչինին սոցիալական ցանցերում գրել է, որ ուրախ է նոր պաշտոնի կապակցությամբ:

«Ինձ համար պատիվ է Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորելը, քանի որ դա այսքան տարիների ընթացքում իմ արած աշխատանքի գնահատականն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի նախագահին:

Ես համաձայնել եմ մասնակցել այսպիսի հետաքրքիր նախագծի, որի հիմքը ֆուտբոլի, ապագա ֆուտբոլիստների զարգացումն է: Իսկ այդ ամենն ինձ շատ հոգեհարազատ է: 

Նաև կարծում եմ, որ այս նշանակումն իտալական ֆուտբոլի կարևորության ճանաչում է, և ես կշարունակեմ աշխարհին ցուցադրել իտալական մշակույթը»,- գրել է Ռոբերտո Մանչինին: 

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը գլխավորում էր իր երկրի՝ Իտալիայի հավաքականը: Նա 2023 թվականի օգոստոսի 12-ին հեռացման դիմում էր գրել, որն ընդունվել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: 

58-ամյա Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից: «Սկուադրա աձուրայի» ղեկին իտալացի մասնագետն անցկացրեց 61 հանդիպում, տարավ 39 հաղթանակ, կրեց 9 պարտություն, իսկ 13 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Իտալիայի հավաքականի ղեկին Ռոբերտո Մանչինին դարձել էր Եվրո-2020-ի հաղթող: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև իտալական «Ֆիորենտինան», «Լացիոն», «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայն» ու ռուսական «Զենիթը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա