Logo

Մանչեսթերյան գրանդերը հայտնվել են սկանդալի կենտրոնում

16:29 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը:

Երկու ակումբների երիտասարդական թիմերի ֆուտբոլիստները կասկածվում են տարիքը կեղծելու համար: Նրանք Անգլիա են ժամանել կեղծ փաստաթղթերով, իսկ իրականում ավելի տարեց են, քան գրված է անձնագրերում:

«Ման. Սիթին» և «Ման. Յունայթեդը» հայտարարել են, որ տեղյակ չեն եղել տեղի ունեցածից, սակայն դեռևս չեն կարողանում ապացուցել:

Իրավապահ մարմիններն ակումբներին տեղեկացրել են հնարավոր սկանդալի և դրա հետևանքների մասին:

Հետաքննության շահերից ելնելով՝ ֆուտբոլիստների անուններն առայժմ գաղտնի են պահվում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ