ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, նորվեգացի մասնագետ Ուլե Գունար Սուլշերի հեռացվելուց հետո, կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբը վստահ է, որ կկարողանա թիմ հրավիրել Պոչետինոյին։ ՊՍԺ-ն որպես փոխհատուցում 10 մլն ֆունտ է պահանջում։
Արգենտինացին հենց հիմա է ցանկանում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է նաև, որ անգլիական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել Պոչետինոյին։
Այսօր Մաուրիսիոն ՊՍԺ-ի հետ մեկնել է Մանչեսթեր, քանի որ փարիզյան ակումբը վաղը ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։