Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է՝ ում պետք է հրավիրի Ռոնալդուի հեռանալու դեպքում

15:29 / 05.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կամերունցի հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգի ծառայություններով, հայտնում է Mediafoot-ը:

Մանչեսթերյան ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը վստահ է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխարինել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, եթե վերջինս որոշի հեռանալ ձմռանը:

Չուպո-Մոտինգի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսին:

Ընթացիկ մրցաշրջանում Կամերունի ազգային հավաքականի հարձակվողը մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 3 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ