Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել Էրիկ տեն Հագին թողնել գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է The Athletic:
Մանկունյական ակումբը նման որոշում է կայացրել, քանի որ գոհ է, թե ինչպես է հոլանդացի մասնագետն աշխատում երիտասարդների հետ: Տեն Հագի կատարած աշխատանքի վառ օրինակներ են արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն և անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն:
Այժմ ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի ակումբը չշեղվի նախապես ընտրված ճանապարհից և շարունակի զարգանալ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը: