Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 10 տարվա ընթացքում 1.3 միլիարդ ֆունտ գումար է ծախսել՝ տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար, հայտնում է The Athletic-ը:
Մանկունիական ակումբը դեռ 319 միլիոն ֆունտի տրանսֆերային պարտավորություն ունի: Այդ գումարից նվազագույնը 154 միլիոնը «Յունայթեդը» պետք է վճարի մեկ տարվա ընթացքում:
Նոր գործարքների համար «Կարմիր սատանաներն» անհրաժեշտության դեպքում 300 միլիոն ֆունտ վարկային գիծ կստանան:
Նախորդ մրցաշրջանում անգլիական գրանդը գրանցել է 118 միլիոն ֆունտ շահույթ, ինչը մոտավորապես 2 անգամ պակաս է 2018-19 մրցաշրջանում գրանցած արդյունքից:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 26 միավոր և 13-րդ տեղում է:


