Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ կտա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին անձամբ որոշում կայացնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ վերջինիսի սկանդալային հարցազրույցից հետո, հայտնում է ESPN-ն:
Հոլանդացի մասնագետին կաջակցնեն ակումբի սպորտային տնօրեն Ջոն Մերտոն ու գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Մանչեսթեր Յունայթեդ» էր վերադարձել 2021 թվականի օգոստոսին: Նրա գործող պայամանգրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ռմբարկուն մանչեսթերյան թիմում անցկացրած 16 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 2 ասիստ:


