Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչոյին հեռացրել է թիմային մարզումներից

19:29 / 14.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմային մարզումներից հեռացրել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից (1-3) հետո ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նշել էր, որ խաղի հայտացուցակում Սանչոյին չէր ընդգրկել այն պատճառով, քանի որ կիսապաշտպանը մարզումներին չէր տպավորել իր կատարած աշխատանքով։

Սանչոյի պատասխանը չէր ուշացել։ Անգլիացի ֆուտբոլիստը թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ իր կարծիքով հայտացուցակից դուրս մնալը այլ պատճառներ ունի, և մարզչի կայացրած որոշումը անարդարացի է։

Մանչեսթերը ներկայացնող ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սանչոն մարզումներից հեռացվել է թիմային կարգապահությունը չպահելու պատճառով։ 23-ամյա կիսապաշտպանն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ