Միլանի «Ինտերի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան համաձայնվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմայի հաղորդմամբ՝ 27-ամյա դարպասապահն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը և այս պահին ակումբները բանակցություններ են վարում:
«Ինտերը» ցանկանում է մինչև հուլիսի վերջ ավարտին հասցնել տեղափոխությունը և անգլիական ակումբից 60 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո և հավելավճարներ:
Հիշեցնենք, որ Օնանան 2022 թվականի հուլիսին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 41 խաղի, բաց թողել 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը:


