Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային պատրաստության հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` խաղալով երկրորդ կազմով։
Մանկունյական ակումբը ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում մրցեց Անգլիայի չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ռեքսեմի» հետ և պարտվեց 1-3 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց իսպանացի պաշտպան Մարկ Խուրադոն:
Էրիկ տեն Հագի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 04:30-ին:
Ընկերական հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեքսեմ»՝ 1-3 (տեսանյութ)
Մարկ Խուրադո, 45+6 - Էլիոթ Լի, 29, Աարոն Հայդեն, 36, Սեմ Դելբի, 69
Հեռացում՝ Դանիել Գորե, 47 («Մանչեսթեր Յունայթեդ»)