Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Օլդ Թրաֆորդում»

20:12 / 02.02.2025Ֆուտբոլ
null

Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0:2 հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»: «Օլդ Թրաֆորդում» հաղթական դուբլ գրանցեց Ժան-Ֆիլիպ Մատետան: Երկու գոլերն էլ արձանագրվեցին երկրորդ խաղակեսում:

Նոյեմբերին «Կարմիր սատանաներին» գլխավորելուց հետո Ռուբեն Ամորիմը մոտ էր առաջին անգամ ԱՊԼ-ում երկու անընդմեջ հաղթանակ գրանցելուն, բայց կրկին չհաջողեց: Նախորդ տուրում նրա թիմը հաղթել էր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Ֆուլհեմին»:

30 միավոր վաստակած «Քրիստալ Փելասը» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» և բարձրացավ 12-րդ տեղ: Ամորիմի թիմը 29 միավորով 13-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիստալ Փելաս»՝ 0:2 (տեսանյութ)

Ժան-Ֆիլիպ Մատետա, 64, 89

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ