Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Նյուքասլը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

20:02 / 06.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» տանը 3-1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Տանտերերից աչքի ընկան ճամայկացի հարձակվող Լեոն Բեյլին, ֆրանսիացի պաշտպան Լյուկա Դինն ու անգլիացի կիսապաշտպան Ջեյկոբ Ռեմզին, որը մինչև այդ ինքնագոլի հեղինակ էր դարձել:

«Նյուքասլը» 4-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: 

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 խաղից վաստակած 23 միավորով 5-րդն է, «Ասթոն Վիլան» 14 խաղ է անցկացրել ու 15 միավորով 13-րդ տեղում է:

«Նյուքասլը» 14 խաղից հետո ունի 27 միավոր ու երրորդն է, «Սաութհեմթոնը» նույնքան խաղից վաստակած 12 միավորով 18-րդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3-1 (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 7, Լյուկա Դին, 11, Ջեյկոբ Ռեմզի, 49 - Ջեյկոբ Ռեմզի, 45 (ինքնագոլ)

«Սաութհեմթոն» - «Նյուքասլ»՝ 1-4  (տեսանյութ)

Ռոմեն Պերո, 89 - Միգել Ալմիրոն, 35, Կրիս Վուդ, 58, Ջո Ուիլոկ, 62, Բրունու Գիմարաեշ, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ