Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ է ընտրել. հրաժարագինը՝ 10 միլիոն եվրո

11:28 / 29.10.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Ռուբեն Ամորիմին: The Athletic-ի ինսայդեր Դևիդ Օրնշտեյնի տեղեկությամբ՝ անգլիական ակումբը սկսել է աշխատանքները «Սպորտինգի» գլխավոր մարզչին հրավիրելու հարցում:

39-ամյա մասնագետը համաձայն է տեղափոխվել Անգլիա: «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Ամորիմի 10 միլիոն եվրո հրաժարագինը վճարել «Սպորտինգին»:

Ամորիմի գլխավորած թիմը նախորդ մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, իսկ ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է առաջին տեղը:

Հոկտեմբերի 28-ին «կարմիր սատանաները» պաշտոնանկ են արել Էրիկ Տեն Հագին: Թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուդ վան Նիստելրոյը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ