Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր դարպասապահ է փնտրում

15:58 / 11.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պարմայի» դարպասապահ Ձիոն Սուզուկիի ծառայություններով, հայտնում է talkSPORT-ը: 

Անգլիական ակումբում դժգոհ են Անդրե Օնանայի ցուցադրած խաղից ու ցանկանում են նոր դարպասապահ ձեռք բերել: «Պարմայի» 22-ամյա ֆուտբոլիստն այն դարպասապահների ցանկում է, որոնց հետևում է մանկունիական ակումբը: 

Անգլիայի 20-ակի չեմպիոնը դեռ 2 տարի առաջ էր ցանկանում ձեռք բերել ճապոնացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը, սակայն գործարքը ձախողվեց: 

«Պարման» Սուզուկիի տրանսֆերային իրավունքը վաճառելու համար պահանջում է 40 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ