Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ առաջարկ է պատրաստել Ռոդրիգոյի համար

16:12 / 02.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի ծառայություններով, հայտնում է Fichajes.net-ը:

Անգլիական գրանդը 80-միլիոնանոց առաջարկ է պատրաստում 24-ամյա ֆուտբոլիստի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» դեմ չի լինի լուրջ առաջարկի դեպքում իր ֆուտբոլիստից բաժանվելուն:

Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, խփել է 13 գոլ, կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ