Բջջային հեռախոսների համար պրոցեսորներ արտադրող Qualcomm ընկերությունը կդառնա ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսային հովանավորը, հաղորդում է Manchester Evening News-ը։
2024/25 մրցաշրջանից անգլիական ակումբի մարզաշապիկներին կլինի Qualcomm-ի տարբերանշանը (Snapdragon)։
The Telegraph-ի համաձայն՝ այս պայմանագիրը ռեկորդային կլինի ֆուտբոլի պատմության մեջ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա տարեկան 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պայմանագրի ժամկետի վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա։
Մինչև այս համաշխարհային ֆուտբոլում ռեկորդային hովանավորչական պայմանագիր կնքել էին Մադրիդի «Ռեալն» ու Emirates ավիաընկերությունը։
Հիշեցնենք, որ այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսային հովանավորը TeamViewer-ն է, որը տարեկան 47 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարում ակումբին։